Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենասիրությունը հայրենատիրությունի՞ց է սկսվում կամ ինչո՞ւ է Գուրգեն Արսենյանը հատում Օպերայի ծառերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից»: Րաֆֆու թույլտվությամբ մենք մի փոքր փոխակերպեցինք նրա դիպուկ նկարագրությունը, քանզի միտված ենք այն օգտագործել բնութագրելու համար մեկ այլ իրողություն:

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին առ այն, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում հաստաբուն ծառեր էին հատվել: Հետագայում ինֆորամացիան ամբողջացվեց և պարզվեց, որ տարածքը, որտեղ հատվել են ծառերը, պատկանում է միլիոնատեր, ԱԺ պատգամավոր, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանին և Կենտրոնի նախկին թաղապետ, նախկին ընդդիմադիր Արարատ Զուրաբյանին: Այստեղ շարքային պատճառաբանություններ չեն կարող լինել այն մասին, թե ծառերն արդեն իրենց տարիքն անցել էին, կամ դա արվում է առավել բարեկարգ Երևան ունենալու համար, կամ նման մեկ այլ պատճառաբանություն: Բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ ծանոթ են այդ տարածքին, կարող են փաստել, որ ծառերը շատ լավ ծաղկում էին, իսկ ամռան տափին՝ զովացնում:

Հասկանալի է, որ ոմանց մոտ կարող է տարակուսանք առաջանալ, թե թողած լրջագույն խնդիրներն՝ անդրադառնում ենք ինչ-որ «մեկ-երկու ծառի» խնդրի: Բայց այդ ինչ-որ «մեկ-երկու ծառի» խնդիրը լրջագույն վերաբերմունքի խնդիր է: Ծառ տնկելը, խնամելը մտած է եղել մեր էթնիկ մշակույթի մեջ: Սա նաև ընկալումների խնդիր է: Ի վերջո՝ հայկական ավանդույթն ասում է, որ իսկական տղամարդը պետք է ծառ տնկի և ոչ թե ծառ կտրի: Եթե գործողությունը կատարված լիներ իշխանական ճամբարի որևէ ներկայացուցչի կողմից, ապա կարելի էր դրան վերաբերվել ոչ թե նորմալ, այլ՝ բնական, քանի որ ամենաթողության պարագայում հնարավոր է ամեն ինչ: Բայց երբ գործողությունը կատարվում է այնպիսի գործիչների տարածքում, ովքեր գոնե իրենց իշխանական ճամբարի մաս չեն համարում, ավելին` գեղեցիկ խոսքեր են ասում հայրենիքի, հայրենասիրության, սեփական երկրում արժանապատիվ ու ապահով ապրելու և ստեղծագործելու մասին (տես Պետրոս Ղազարյանի «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի 26.02.2016 թ. Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ հաղորդումը), առնվազն տարակուսանք է առաջացնում:

Անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով: Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր տեսել են դա: Իսկ արձագա՞նքը: Արձագանքը միայն ահազանգե՞լն էր: Ցանկացած ցիվիլ երկրում, եթե նման բան տեղի ունենար հասարակության աչքի առջև, ապա կարժանանար համանման վերաբերմունքի, սակայն այլ են ընկալումներ մեզանում:

Այսպիսով՝ եթե ոչ իշխանական ճամբարում ներառվածի համարում ունեցող անձիք կարող են իրենց նման արարք ցույց տալ, ապա էլ ի՞նչ սպասել իշխանական թևից: Ի վերջո՝ հայրենասիրությունը պարզապես ճառերով չէ, այն ամենօրյա խնամք է սեփական երկրի, սեփական քաղաքացու, այդ քաղաքացու կողմից ստեղծած արժեքների՝ այդ թվում ծառերի նկատմամբ: 

Վահրամ Թոքմաջյան

Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է