Մալթացի նախարարը մեղադրվում է Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միզզին մեղադրվում է Ադրբեջանի կառավարության հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Independent-ի համաձան` նա գաղտնի այցելել է Ադրբեջան եւ Մալթայի համար ոչ շահեկան պամանագիր ստորագրել, ինչի արդյունքում Մալթան 14 մլն դոլարի վնաս է կրել:
Independent-ը գրել է, որ Մալթայի «Էնեմալթա» ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ նավթ, բենզին եւ դիզելային վառելիք գնելու մասին պայմանագիր է ստորագրել, որը բոլորովին շահեկան չէ, քանի որ դրանից առաջ ավելի ձեռնտու պայմաններով պայմանագիր կնքելու հնարավորությունն կար:
«Գլխավոր աուդիտորի հետազոտության արդյունքում պարզվել է այդ պայմանագրի ոչ շահեկան լինելը եւ դատապարտվել Մալթայի էներգետիկայի նախարար Միզզիի այդ քայլը», -հայտնել է անգլիական թերթը:
Անդրադառնալով թեմային, «Ազադլիգ»-ը գրում է, որ Միզզիի դերակատարությամբ ժողովրդից եւ խորհրդարանից գաղտնի ստորագրված այդ եւ այլ պայմանագրերը լուրջ անհանգստություն է առաջացրել Մալթայում: Այդ երկրում Միզզին եւ վարչապետ Ժոզեֆ Մուսկաթը մեղադրվում են նաեւ Չինաստանի հետ ստորագրված երկու պայմանագրերի համար:
SOCAR-ի հետ Միզզիի կոռուպցիոն գործարքներին անդրադարձել է նաեւ Մալթայի «Malta Today» թերթը:
«Միզզին պատասխանատվություն է կրում կոռուպցիոներ ճանաչված SOCAR-ի հետ 18 տարի ժամկետով գազի պայմանագիր ստորագրելու համար», -գրել է «Malta Today»-ը:



