Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում կգրանցվեն Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել ԻԻՀ-ում միջազգային չափորոշիչներով արտադրվող դեղերը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցելու մասին։ Քննարկվել են նաև դեղերի ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպման ժամանակ երկու երկրի նախարարները հանգամանալից քննարկել են հետագա համագործակցության ուղղություները։

«Վերջին երկու տարում բավական աշխուժացել է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությանհամագործակցությունն առողջապահության ոլորտում»,- ասել է Հասան Հաշեմին։

Նախարարները երկուստեք հաստատել են, որ երկու երկրի համագործակցության զարգացման ուղղությամբ պետությունների ղեկավարների հաստատակամությունն առողջապահության ոլորտում ևս գործնական քայլեր իրականացնելու լավ հիմք է։

Արմեն Մուրադյանը նշել է, որ վերջերս Մեղրիում բացված արդիական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնը պատրաստ է ժամանակակից, բարձրակարգ բժշկական սպասարկում մատուցելու նաև Իրանի հյուսիսային շրջանների բնակչությանը։

Հասան Հաշեմին բարձր է գնահատել հայկական կողմի պատրաստակամությունը բազմակողմանի համագործակցության համար։

Այնուհետև ստորագրվել է առողջապահության բնագավառում գործողությունների ծրագիր:  

Նախարարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: «Մենք ունենք համագործակցության հետագաընդլայնման հստակ պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով, որ բուժական և դեղագործական բնագավառումնոր հեռանկարներ են բացվում»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի առողջապահության փոխնախարարների գլխավորությամբ դեռևս 2015թ. դեկտեմբերին ձևավորված աշխատանքային խմբերն արդեն ունեն հա մատեղ գործունեության անցած ճանապարհ և համագործակցության մատնանշած ուղղություններ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ բժշկական հաստատություն հիմնելու նախաձեռնությանը, Արմեն Մուրադյանն ասել է, որ Իրանի առաջարկը երկկողմ հետաքրքրություն է ներկայացնում և դրա տեղայնացումն, ինչպես նաև այլ մանրամասներ այժմ քննարկման փուլում են:

«Երկու երկրի հարաբերությունները զարգացնելու և էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մեծ ցանկությունունենք: Բուժական և դեղագործական ոլորտները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Առհասարակ,առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման բազմաթիվ հնարավորություններ կան»,- ասել է Իրանի Իսլամական Հան րապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին: Նա խոսել է նաև իրենց երկրում հանրային առողջապահական ծրագրերի մասին, մասնավորապես, նշելով, որ Իրանում հաջողությամբ իրականացվում է միկրոտարրերով՝ վիտամին Դ-ով և ֆոլաթթվով ցորենի ալյուրի 100 տոկոսով հարստացման ծրագիր: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարն անդրադարձել է նաև իմունականխարգելման ծրագրերին, նշեց պատվաստումների կարևորության մասին:

 

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց