ԱՄՆ-ն կօգնի Իրաքին վերադարձնել Մոսուլը. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն կօգնի իրաքյան ուժերին «Իսլամական պետություն»-ից ետ վերցնել Մոսուլ քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«Մեր կողմից տրամադրվող օգնության ծավալը կլինի ավելին, քան կար Ռամադի քաղաքն ազատելու ժամանակ »,-հայտարարել է Քաշթերը բրիֆինգի ժամանակ: Նա ավելացրել է, որ զինված ուժերին վերապատրաստելուց բացի, կտրվի նաև ինժեներական աջակցություն: Պենտագոնի ղեկավարը չի հստակեցրել, թե երբ կտրամադրվի օգնությունը՝ նշելով, որ Մոսուլն ազատելու օպերացիան սկսվել է:
Իր մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքը` Մոսուլը, շարունակում է մնալ Իրաքում «Իսլամական պետության» գլխավոր կենտրոնը: Իրաքի Պաշտպանության նախարարը հունվարին խոստացել էր, որ քաղաքի համար մարտերը տեղի է ունենալու 2016 թվականին և այն լինելու է որոշիչ ահաբեկիչների դեմ պայքարում:



