Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ լուծումներ կան խռմփոցի դեմ

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

«Խռմփոցի ծագման առաջնային պայման է քնած ժամանակ մեջքի վրա պառկած դիրքը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծխախոտի գերօգտագործումը: Ավելի բարդ դեպքերում խռմփոցը առաջանում է հայմորիտի, քթըմպանի շրջանի վնասվածքների, նյութափոխանակության խանգարման և այլ խնդիրների դեպքում»,- բացատրում է ԼՕՌ բժիշկ Սամվել Խաչիկյանը: Խռմփոցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից և սեռից, ազդանշան է, որ քնածի շնչուղիներով օդը դժվար է անցնում: 40 անց տղամարդկանց 50%-ը խռմփացնող է, իսկ կանայք ավելի քիչ տոկոս են կազմում` 25:


«Այդ տհաճ ձայնը արդեն 30 տարի ինձ չի թողնում հանգիստ քնել: Այսինքն՝ ինչ ամուսնացել եմ, մոռացել եմ քնելու մասին. ամուսինս գիշերները անդադար խռմփացնում է», -բողոքում է տիկին Անահիտը:

«Ես արդեն 15 տարի է՝ ամուսնացած եմ և նոր եմ սկսել ամուսնուս մոտ խռմփոցի նման ձայն լսել, սակայն դա ինձ չի անհանգստացնում. ամուր եմ քնում»,-ասում է Արմինեն: «Ամուսնուս խորհուրդ էին տվել քնելուց առաջ ձիթապտղի յուղ կաթեցնել կոկորդի մեջ: Դա օգնեց ու խռմփոցը մեղմացավ»,-պատմում է տիկին Սիրանը:

«Գոյություն ունեն խռմփոցի հասարակ և վտանգավոր տեսակներ: Առաջին դեպքում մենք գործ ունենք ոչ այնքան բարձր հաճախականությամբ պատահող խռմփոցի հետ, խռմփացնողը արթնանում է քնից կատարյալ հանգստացած, ոչ մի թուլություն չի զգում, սակայն եթե խռմփացնողը անհանգիստ է քնում, նրա խռմփոցը խիստ բարձր է ու անկանոն, կա արտահայտված գիշերամիզություն, առավոտյան նա իրեն «ջարդված է» զգում, կա հիշողության անկում, ունի բարձր ճնշում, ապա կա անհանգստանալու պատճառ: Այդ դեպքում շատ հավանական է ապնոե (սրտի աշխատանքի դադար) կոչվող հիվանդության առկայություն լինի տվյալ անձի մոտ: Այդ վիճակը կարող է տևել մինչև 2,5 րոպե և դառնալմահացության պատճառ»,- մեկնաբանում է Սամվել Խաչիկյանը: Ապնոե հիվադությունը կարող է սպառնալ ամենքին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող կանանց միայն 3%-ն է տառապում այս հիվանդությամբ, իսկ տղամարդկանց մոտ այդ տոկոսը հասնում է 16-ի: Խռմփոցը կանանց մոտ առաջանում է քթի միջնապատի թեքության, ծանր քաշերի պատճառով: «Կանայք կարող են սկսել խռմփացնել ժողովրդի լեզվով ասած «հորմոնալ խանգարումների» պատճառով: Այս դեպքում այն ավելի ուժեղ է արտահայտված»,- ասում է Ս. Խաչիկյանը:

«Մի քանի ամիս առաջ դիմել էի ատամնաբույժի: Ինչ-որ սխալ շարժում էր արել և վնասել էր նյարդս: Դրանից հետո սկսել էի ժամանակառժամանակ խռմփացնել: Բայց քանի որ դա ինձ շատ էր անհանգստացնում, դիմել եմ բժշկի և այսօր արդեն կարծես թե էլ չեմ խռմփացնում»,-ասում է 52-ամյա տիկին Գայանեն: «Կանացի վիրահատությունից հետո ինձ մոտ ամեն ինչ խանգարվեց: Հիմա էլ սկսել եմ խռմփացնել: Քնելուց առաջ սպրեյներ եմ կաթեցնում, որ գոնե տանեցիները հանգիստ քնեն»,-պատմում է 56-ամյա տիկին Աննան:

Խռմփոցը բնորոշ է ծերունական տարիքին, սակայն այն երբեմն պատահում է նաև երեխաների մոտ: «Երեխաները կարող են խռմփացնել քթի քրոնիկ փակվածության, գլխի դիմային ոսկորների անոմալիայի ժամանակ: Խռմփոցի պատճառով խանգարված քնի հետևանքերը կարող են լինել կապրիզը, դիմադրողականության, էներգիայի, ուշադրության նվազումը: Այդ դեպքերում անհապաղ պետք է դիմել բժշկի»,-բացատրում է մանկաբույժ Թերեզա Թանկյանը:

Խռմփոցը կարող է պատճառ դառնալ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների և համակարգերի ախտահարման, քանի որ խանգարվում է թթվածնի մուտքը օրգանիզմ: Այս հիվանդության բուժման համար կան շատ մեթոդներ: Առանց բժշկական միջամտության այս հիվանդությունը կարելի է բուժել հետևելով քաշին, հրաժարվելով ծխելուց, քնաբերներ ընդունելուց, քնելուց առաջ և ընդհանրապես ալկոհոլ օգտագործելուց:

Բժիշկ Խաչիկյանը խորհուրդ է տալիս զբաղվել նաև լեզվի, շնչառական համակարգի մարզումներով: «Բժշկական միջամտությունները կարող են արտահայտվել ինչպես դեղորայքների տեսքով, այնպես էլ փափուկ քիմքի վիրահատությամբ (ավելի բարդ դեպքերում), որը տևում է 15 րոպե և գրեթե անցավ է»,- պարզաբանում է Ս. Խաչիկյանը: Խռմփոցը հիվանդություն է, այն էլ խիստ վտանգավոր, և այն նույնպես ունի բուժման կարիք:

Հ.Գ. Գիտնականները, 140 տղամարդկանց խռմփոց ուսումնասիրելով, եկել են եզրահանգման, որ դա հաղորդագրություն է հանգուցյալների աշխարհից: Նրանք այդ եզրահանգումը արել են խռմփոցի վերծանման արդյունքում և պարզել են, որ այն ունի իմաստ և նման է մարդկային խոսքին:

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԶՊՄԿ-ի աջակցությամբ հուլիսի 4-14-ին Կապանում տեղի կունենա Kapan Fest 2026-ը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ