Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարտի 1. 8 տարի անց. Հիշում ենք եւ պահանջում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր մարտի 1-ն է, որը, ցավոք, արդեն ութերորդ տարին՝ Հայաստանում չի ասոցիացվում ու չի նշվում՝ որպես գարնան առաջին օր: 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների սպանություններով մեր պատմության մեջ քաշվեց սեւ գիծ, որը մեր նորագույն ժամանակահատվածը բաժանում է մինչեւ մարտի 1-ն ու հետմարտիմեկյան փուլերի: Ու այդ գիծը մնալու է սեւ այնքան ժամանակ, քանի դեռ տրված չէ ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են սպանել ՀՀ 10 քաղաքացիներին, եւ քանի դեռ այդ պատասխանից հետո՝ այդ պատասխանում հնչած անունների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել:

Մարտի 1-ը շարունակելու է խարան մնալ Հայաստանի պատմության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հնչել մարտի 1-ի ոչ միայն՝ իրավական, այլեւ՝ քաղաքական գնահատականները: Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների, ոչ միայն գործող, այլ նաեւ նախորդ իշխանությունների ռազմավարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հասարակության «կարճ հիշողության» կանխավարկածը: Իշխանությունն ապավինում է, որ ժամանակի հետ նախկինում գործված բոլոր հանցագործությունները մոռացության կմատնվեն, ու դա իրենց կազատի անգամ պատմության դատաստանից:

Այդպես էր Հոկտեմբերի 27-ի դեպքում, այդպես է նաեւ Մարտի 1-ի պարագայում: Սակայն, եթե անգամ դա հաջողվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ապա հազիվ թե հաջողվի պատմական հեռանկարում: Համենայնդեպս, այլ հարցերում, անցյալի հանդեպ մեր վերաբերմունքում մենք հենց այդպիսի դիրքորոշում ունենք՝ թույլ չտալ, որ երբեւէ գործած հանցանքն անպատիժ մնա: Հայ ժողովրդի հիմնական նպատակներից մեկը պատմական արդարության վերականգնումն է, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի 100-ամյա տարելիցի մասշտաբային միջոցառումներն ուղեկցվում էին «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով:

Եվ, չնայած այս երկու իրադարձություններն անհամեմատելի ու անհամադրելի են, սակայն երկու դեպքում էլ սպանվել են անմեղ քաղաքացիներ: Մարդասպանության համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից ու կատարված հանցագործության ժամանակահատվածից: Եվ եթե մենք ցանկանում ենք երբեւէ կառուցել իսկապես նորմալ պետություն, որը կլինի ոչ միայն արտոնյալներինն ու կուսակցական կրծքանշան ունեցողներինը, այլեւ բոլորինը, ապա պարտավոր ենք նաեւ այսօր հայտարարել՝ «Հիշում ենք եւ պահանջում»:

Հակառակ դեպքում կշարունակենք ունենալ պետություն, որտեղ ազգովի ոգեկոչում ենք պատմական զոհերի հիշատակը՝ միաժամանակ մեր լռությամբ ու հանդուրժողականությամբ «ոգեշնչելով» տեղական նշանակության մարդասպաններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան