Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում Է նավթի գնի աճի ֆոնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բորսայում մարտի 1-ին սկսված սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ ընկել Է 1,26 ռուբլով եւ կազմել 73,94 ռուբլի՝ հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած իջնելով 74 ռուբլու նշագծից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Եվրոյի փոխարժեքն իջել Է 1,44 ռուբլով՝ մինչեւ 80,4 ռուբլի՝ նույնպես հունվարի սկզբից ի վեր առաջին անգամ ցած ընկնելով 81 ռուբլու նշագծից:
Ռուբլու փոխարժեքն ամրապնդվում Է նավթի գնի աճի ֆոնին: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը աճել Է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 37,02 դոլար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



