Հարվարդի համալսարանում ցեղասպանությանը նվիրված միջոցառում կիրականացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉորս գիտնական և հետազոտող Հարվարդի համալսարանում մարտի 31-ին կխոսեն Հայոց ցեղասպանության տարիներին հայերի իրականացրած պաշտպանական մարտերի մասին: Վկայակոչելով MassisPost-ը, միջոցառումը կկրի «Մուսա լեռից մինչևՎարշավայի գետտո. հայկական ու հրեական զինված դիմադրությունը ցեղասպանությանը» խորագիրը:
Թեմայի շուրջ կխոսեն դերասան, սցենարիստ Էրիկ Պողոսյանը, Քլարքի համալսարանում հոլոքոստի պատմության մասնագետ Դեբորահ Դուորքը, Armenian Review-ի խմբագիր Տիգրան Կալիգյանը և Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը:
Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



