Վախճանվել Է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ91 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին, որը հայտնի Է «Մերկ ատրճանակ» ֆիլմում խաղացած դերով: Այդ մասին, Facebook սոցիալական ցանցի իր Էջում հայտնել Է դերասանի թոռը՝ Քորի Շենքելը:
Ինչպես հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը, Քենեդին մահացել Է փետրվարի 28-ին իր տանը՝ ԱՄՆ-ի Այդահոյի նահանգում:
Ջորջ Քենեդին հայտնի Է «Օդանավակայան», «Մերկ ատրճանակ» ֆիլմերից, որտեղ նկարահանվել Է Լեսլի Նիլսենի հետ, ինչպես նաեւ «Սառնասիրտ Լյուկը» կինոնկարից, որը դերասանին «Օսկար» հեղինակավոր մրցանակ Է բերել երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



