Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս նշանները կօգնեն հասկանալ, որ նա քեզ սիրում է

ԼԱՅՖ
Սիրում է - չի սիրում: Անմոռուկով դեռ մեր տատիկներն են գուշակել, և այդ ոչ խորամանկ մեթոդը նրանց լիովին բավարարում էր: Իսկ մենք ժամանակակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ է դիմել հոգեբանության օգնությանն ու հասկանալ, թե արդյոք նա սիրում է, թե ոչ: Մի մոռացեք պարզ կանոնը.  Քաղաքավարի տղամարդը հարցնում է` կարո՞ղ եմ գալ, կարո՞ղ եմ դիմավորել, կարո՞ղ եմ օգնել: Լավ տղամարդն ասում է` կգամ, կդիմավորեմ, կօգնեմ: Սիրող տղամարդը գալիս է, դիմավորում է, օգնում է:
 
Անկեղծ հոգատարություն
Սիրող տղամարդը շատ զգայուն է իր սիրելիի կարիքների ու ցանկությունների հանդեպ:  Նա ձգտում է ազատել նրան կենցաղային խնդիրներից ու տհաճություններից, իր վրա է վերցնում հոգսերը, խնամում ու հոգ է տանում: Սիրող տղամարդը միշտ պատրաստ է լուծել իր սիրած կնոջ կենցաղային խնդիրներն ու անում է դրանք առանց հիշեցումների: Եթե անգամ նա գլուխ չի հանում, ապա մասնագետ է գտնում կամ գործի է դնում իր ընկերական շրջապատին: Սիրող տղամարդու համար կարևոր է, որ իր կինն իրեն տաք ու հարմար զգա: Նա հոգ է տանում իր առողջության և տրամադրության մասին: Սիրող տղամարդը պատրաստ է փոխվել  հանուն իր սիրած կնոջ, պատրաստ է փոխել իր սովորությունները:   
 
Նվերներ
Սիրող տղամարդը հիշում է իր սիրելիի նախասիրություններն ու սովորությունները: Նա ի վիճակի է շրջել ողջ քաղաքով մեկ, որպեսզի գնի հենց այն վարդերը, որոնք երջանկացնում են իր սիրելիին: Նա կգտնի այն ներկայացման տոմսերը, որ իր սիրելին երազում է տեսնել: Շատ կանայք համարում են, թե որքան թանկարժեք է նվերը, այնքան տղամարդն ավելի շատ է սիրում իրենց: Սակայն դա այնպես չէ: Կնոջ վրա մեծ գումարների ծախսելու պատրաստակամությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, սակայն դա չի կարող իսկական սիրո ցուցիչ լինել: Հաճախ դա կնոջը «գնելու» կամ իրենով անելու համար է արվում: Ճիշտ է` կան նաև երջանիկ բացառություններ:
 
Հարգանք, համբերություն և զոհաբերություններ
 
Սիրող տղամարդը երբեք ոչինչ չի պարտադրում իր սիրելիին, նա համբերատար կարող է սպասել, մինչև իր սիրելին ինքնուրույն պատրաստ լինի փոփոխությունների: Նա պայմաններ չի թելադրում, քանի որ նրա համար կարևոր է, որ կինն իր կողքին լինի ու սիրի իրեն առանց որևէ պարտադրանքի:  Սիրող տղամարդը հարգում է կնոջը: Նա չի խուսափում ցանկացած թեմայի խոսակցություններից: Սիրած կինը հետաքրքիր է նրան ամեն ինչով: Սիրող տղամարդը չի փորձում իրեն ենթարկել կնոջը, նա համբերատար է վերաբերվում կնոջ սովորություններին ու արարքներին: Դա իհարկե չի նշանակում, որ դա կարող է միշտ տևել. քանի դեռ նա հասկանա, որ իր սերը փոխադարձ է, կսկսի թելադրել իր կանոնները: Սակայն սկզբից կինը լիակատար ազատություն է ստանում: Սիրող տղամարդը պատրաստ է զոհաբերել իր ազատ ժամանակը, քունը, հանգիստը հանուն սիրած կնոջ: 
 
Սիրո նախանշաններ
 
Նա միշտ առիթ կգտնի սիրելիի կողքին գտնվելու համար, հաճախ կզանգի, երբեմն ամենաանհիմն պատճառներով:
 
Նա փորձում է սիրելիին ծանոթացնել իր ընկերների և հարազատների հետ:
Նա չի թաքցնում իր սիրելիին, երբ շրջապատված է կանանցով: 
Նա հպարտանում է իր սիրելիի հաջողություններով ու առավելություններով:
Նրա համար կարևոր է, որ շրջապատում իմանան, թե ինչ հրաշք է իր սիրելին: Նա աշխատում է դուր գալ սիրելիի ընկերներին և հարազատներին: 
Նա անկեղծորեն հետաքրքրվում է կնոջ գործերով, լսում է նրան, երբ կինը պատմում է իր առօրյայի մասին և չի ընդհատում նրան: Ընդ որում նա իսկապես լսում է կնոջը, այլ ոչ թե ձև տալիս, թե լսում է, իսկ մտքերով թռչում հեռուներ: 
 
Նա ամեն կերպ ցանկանում է արդարացնել կնոջը և եթե անգամ հասկանում է, որ կինը սխալ է, նրա կողքին է մնում, որպեսզի պաշտպանի կամ աջակցի: 
Կնոջ ցավը նա ընկալում է որպես իր սեփականը: Նա անգամ կարող է արտասվել, երբ տեսնում է, որ իր սիրելին իրեն լավ չի զգում, իսկ ինքը ոչինչ չի կարող անել: 
Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ