Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցներից ակնկալում է բնակիչների նկատմամբ սրտացավ վերաբերմունք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի «Մեկ պատուհան», «Թեժ գիծ» ծառայության աշխատակիցները, վարչական շրջանների ընդհանուր բաժնի պետերը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել է 2015թ.-ին կատարված աշխատանքների հաշետվությունը, ինչպես նաև քննարկվել են Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում «Մեկ պատուհան» ծառայությունների աշխատանքի բարելավման, քաղաքացիների սպասարկման նոր մշակույթի ձևավորման, դիմումներին արագ արձագանքման և այլ հարցեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջին հերթին անդրադարձել է «Մեկ պատուհան» համակարգի աշխատանքների թերացումներին:

««Մեկ պատուհան» համակարգում մենք վերջերս զգալի փոփոխություններ իրականացրեցինք` նոր համազգեստ, սպասարկման որակի բարելավում և այլն: Ու չնայած դրան, ինձ տեղեկություններ են հասնում, որ ժամանակ առ ժամանակ քաղաքացիներին անհարկի սպասեցնում եք և հաճախ լինում եք անհավես: Աշխատանքի այս որակն անընդունելի է: Քաղաքացիների հետ իրավունք չունեք լինել անբարեհամբույր: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ձեզ դիմելով` կստանան անհրաժեշտ և լիարժեք խորհրդատվություն: Դուք պետք է զգաք ձեր աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը: Եվ ընդհանրապես, քաղաքացիների բարեհամբույր սպասարկումը պետք է լինի ձեր առաջնային մոտեցումը»,- ընդգծել է քաղաքապետը:

Որպես բնակիչների հետ անմիջական կապի կարևոր միջոց Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայությունը.

«Հեռախոսով զանգեր ստանալիս եղեք բարեկիրթ ու համբերատար, հիշե՛ք, որ ցանկացած անզգույշ խոսք կարող է մարդու մոտ բացասական տպավորություն թողնել, որը հետո շատ դժվար կլինի ուղղել: Փորձեք ձեզ դնել յուրաքանչյուր քաղաքացու տեղն ու նրան պատասխանել այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ պատասխանեն: Ի վերջո «Թեժ գիծ» ծառայությունը ստեղծվել է հենց բնակիչներին ծառայելու նպատակով»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ աշխատակազմի համապատասխան ծառայությունների աշխատակիցներից յուրաքանչյուրն իր բարեխիղճ աշխատանքով և հոգատար վերաբերմունքով նպաստում է քաղաքացիներին ծառայելու մշակույթի ձևավորմանը: «Պետք է սրտացավ աշխատել ու ջանք չխնայել մարդկանց ճիշտ ուղղորդելու, օգնելու համար: Քաղաքացին Երևանի քաղաքապետարան կամ վարչական շրջանների աշխատակազմեր դիմելիս առաջինն, ըստ էության, ձեզ է հանդիպում ու ձեզ հետ շփվում: Եվ ձեր վերաբերմունքից է կախված, թե ինչ տպավորություն կստանան ոչ միայն կոնկրետ ձեր աշխատակազմերից կամ քաղ աքապետարանից, այլ նաև քաղաքային իշխանություններից ընդհանրապես»,- ընդգծել է քաղաքապետը:

Գոհունակություն հայտնելով բաժինների 2015թ. աշխատանքից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միաժամանակ նշել է, որ 2016թ. ակնկալում է բնակիչների հետ ավելի սրտացավ ու նվիրված աշխատանք:  

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը