Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններն ունեն խոստումնալից հեռանկարներ. ՀՀ ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երևանում գտնվող՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին համատեղ մամուլի ասուլիս են անակացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսի իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:

Քիչ առաջ ավարտվեց տիկին Մոգերինիի հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ։

Մեր այսօրվա հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձանք նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Մենք ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ կապակցությամբ մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։

Մեր կողմից վերահաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:

Անդրադարձանք համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսության, շարժունակության, մարդու իրավունքների, ոլորտային փոխգործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակցության հարցերին։

Հիմնվելով ընդհանուր արժեքների վրա` մենք շարունակելու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը:

Ողջունում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը, որը նկատի է առնում գործընկերների նկատմամբ տարբերակման սկզբունքը։

Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումներին զուգահեռ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:

Հայաստան-Եվրոպական միություն կապերի խթանման գործում իրենց ուրույն տեղն ունեն մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը, և մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Անդրադարձանք մի շարք հրատապ միջազգային, տարածաշրջանային խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման ընդունված բանաձևը:

Քննարկեցինք միգրացիոն ճգնաժամը և փախստականների հոսքերին առնչվող հարցեր։ Տեղեկացրինք, որ Հայաստանում ապաստանել է Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստական. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք արժևորում ենք այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։

Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։

Անդրադարձանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Տիկին Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին` եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սաայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը։ Մենք համամիտ ենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Ամփոփելով` ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ։ Վստահ ենք, որ տիկին Ֆեդերիկա Մոգերինիի այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր փոխշահավետ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման և ընդլայնման համար»։

 

Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով