Արաս Օզբիլիսը պատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռայո Վալյեկանո»-ն մարտի 3-ին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում ուժերը կչափի «Բարսելոնա»- ի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Ռայո Վալյեկանո»-ի ընդհանուր խմբում թիմի մյուս ֆուտբոլիստների հետ մարզվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Պրիմերայի նախորդ՝ 26-րդ տուրում «Բետիս»-ի հետ հանդիպմանը Օզբիլիսն առաջին անգամ հայտավորվել էր մադրիդյան թիմի կազմում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ եւ մնաց պահեստայինների նստարանին:
Իսպանական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայ կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշ»-ը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



