Անցած տարի Հայաստանում տնտեսական 2.6 տոկոս անկում Է արձանագրվել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«2015 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.6 տոկոսով։ 2014 թվականին այդ ցուցանիշը 3 հազար 610 դոլար էր, իսկ 2015 թվականին՝ 3 հազար 515 դոլար։
Սա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշ Է և ուշագրավ Է նրանով, որ նույն ԱՎԾ-ն 2015 թվականին արձանագրել է տնտեսության, այսինքն համախառն ներքին արդյունքի 3 տոկոս աճ։ Փաստորեն մեր ՀՆԱ– ն աճել Է և միևնույն ժամանակ նաև նվազել։ Սա, իհարկե, պայմանավորված Է դոլար-դրամ փոխարժեքով։ Բայց եթե մենք ցանկանում ենք ուսումնասիրել, ասենք, Զիմբաբվեի, Գաբոնի, Ճապոնիայի, Կանադայի տնտեսական ցացանիշները, որպես հիմք վերցնում ենք դրանց դոլարային արտահայտությունները։ Ուստի կարող ենք արձանագրել, որ անցած տարի Հայաստանում տնտեսական 2.6 տոկոս անկում Է արձանագրվել, և ոչ թե 3 տոկոս աճ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։