ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է Դոմբասում Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի քննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է Դոնբասում մալազիական Boeing-ի կործանման գործով իր գլխավոր վկայի անունը. նա Ուկրաինայի ՌՕՈւ նախկին մեխանիկ Եվգենի Ագապովն է, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քանի որ այժմ վկայի խոսքերի հավաստիության նոր ապացույցներ են հայտնվում, մենք այս փուլում որոշել ենք բացահայտել նրա մասին տեղեկությունը: Այդ վկան էՈւկրաինայի քաղաքացի Ագապով Եվգենի Վլադիմիրովիչն է, ով ռազմական ծառայություն է տարել Ուկրաինայի ՌՕՈւ ռազմավարական ավիացիայի առաջին ջոկատում` որպես ավիացիոն սպառազինության մեխանիկ: Եվ այժմ նա շարունակում է մնալ պետական պաշտպանության տակ»,- հայտարարել է Մարկինը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



