Ասադը մտադիր չէ թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին, Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը հայտարարել է գերմանական ARD կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 1-ին: «Ոչ, բնականաբար, ոչ»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը մտադիր է արդյոք պաշտոնաթող լինել:
«Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն՝ որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը»,- ընդգծել է Ասադը: «Իմ քաղաքական ճակատագիրը կախված է միայն սիրիացիների կամքից»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



