ՇՀԿ-ի եւ ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական գործընկերության համաձայնագիր են պատրաստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության երկրները տնտեսական մայրցամաքային գործընկերության համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին, հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ռուս-չինական շինարարական համաժողովում:
«2015 թվականի դեկտեմբերին ՇՀԿ-ի ղեկավարների խորհրդում հնչեց ՇՀԿ-ի ազատ առեւտրի գոտու մասին լրջորեն մտածելու ղազախստանցի մեր գործընկերների առաջարկը: Մենք ոչ թե պարզապես այն ընդունեցինք Չինաստանի պատվիրակության հետ միասին, մենք զարգացրեցինք այդ գաղափարը եւ այժմ փաստորեն տնտեսական մայրցամաքային գործընկերության, ՇՀԿ-ի շրջանակներում համապարփակ պայմանագրի մշակման մոտեցումներ ենք պատրաստելու»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



