Թուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել իր ջրային տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան ՆԱՏՕ-ի նավերին թույլ չի տվել մտնել Էգեյան ծովում իր ջրերը: Դաշինքի առաքելությունը կայանում էր Թուրքիայից Հունաստան եւ հետո եվրոպական այլ երկրներ ուղեւորվող անօրինական միգրանտներով նավակներին բռնելը:
Այս մասին, հայտնում է France Presse լրատվական գործակալությունը:
Այս տեղեկատվությունը ֆրանսիական գործակալությանը հաստատել են Բրյուսելում մի քանի դիվանագիտական աղբյուրներ:
Նրանցից մեկի խոսքով` Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշինքի կազմակերպության առաքելության նկատմամբ Անկարայի դիրքորոշման մասին հայտնի է եղել սկզբից:
Թուրքիան համառում է այն բանում, որպեսզի նավերի տեղակայման շրջանները որոշելու համար ՆԱՏՕ-ի ծովային խմբավորման գերմանացի հրամանատար Յորգ Կլայնը ժամանի Անկարա, ինչը դաշինքը հրաժարվում է կատարել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



