Համաշխարհային մտավոր խաղերի բասկյան շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է
ՍՊՈՐՏՉինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մարտի 2-ին կայացել են բասկյան շախմատի մրցաշարի առաջին 3 տուրերը: Բասկյան շախմատի մրցաշարում շախմատիստները միաժամանակ խաղում են երկու գույնի խաղաքարերով պարտիաներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս մրցաձեւում առաջատար Ալեքսանդրա Կոստենյուկը եւս վաստակել է 4 միավոր:
Տղամարդկանցից Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 2,5-ական միավոր եւ կիսում են 11-րդ եւ 12-րդ հորիզոնականները:
Բասկյան մրցապայքարում շախմատիստները մարտի 3-ին կխաղան եւս 2 տուր:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



