Թուրքիայում ադրբեջանցի ուսանողները թունավորվել են թմրանյութերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանից երկու ուսանողներ թմրանյութերով թունավորվել են թուրքական Աքսարայ քաղաքում:
Այս մասին, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
17-ամյա Զեյնալ Զեյնալովը եւ 18-ամյա Ագշին Հուսեյնովը թմրանյութեր են օգտագործել Աքսարայի Aral համալսարանի ուսանողական հանրակացարանում: Դրանից նրանց վիճակը խիստ վատացել է, նրանց հասցրել են Աքսարայի պետական կլինիկա:
Բժիշկների միջամտությունից հետո Ագշին Հուսեյնովի վիճակը լավացել է, իսկ Զեյնալ Զեյնալովի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Աքսարայի ոստիկանությունը ուսանողական հանրակացարանում թմրանյութեր օգտագործվելու փաստով հետաքննություն է սկսել: Ենթադրվում է, որ ադրբեջանցի ուսանողների բուժումից հետո նրանց կարտաքսեն հայրենիք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



