Սիրիայի Համայի նահանգի 30-ից ավելի բնակավայրեր միացել են ազգային հաշտության գործընթացին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Համայի նահանգի 30-ից ավելի բնակավայրեր ռուսական Համակարգման կենտրոնի միջնորդությամբ միացել են ազգային հաշտության գործընթացին: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է ՀԱՄԱ-ի նահանգի հաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն:
«Շատ մանրակրկիտ եւ նուրբ աշխատանք Է, ընդհանուր առմամբ խմբի աշխատանքի ընթացքում արդեն շուրջ 30 բնակավայրեր հայտարարագրեր են ստորագրել հաշտության գործընթացին ու բանակցություններին միանալու մասին»,-ասել Է Ռուդենկոն:
Նա ճշտել Է, որ համաձայնագիրը, որը ստորագրման Է ներկայացվում տեղական իշխանության ներկայացուցիչներին, կետեր Է ներառում կառավարական զորքերի դեմ զենքի չկիրառման, հաշտության գործընթացին օժանդակություն ցուցաբերելու եւ տարածաշրջան պետական իշխանության վերադառնալու վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



