Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն. Անուշ Արշակյանը պատմում է Ինգա Արշակյանի նորածին դստեր մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Մարտի 1-ին ժամը 19:07 րոպեին ծնվել է Ինգա Արշակյանի դուստրն ու իրենց ընտանիքի համար գարնան մեկնարկն էլ ավելի ջերմ դարձրել: Life.panorama.am-ը խոսել է նորաթուխ մորաքրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ով պատմել է փոքրիկից եւ զգացողություններից, որն այս պահին ունեն:

«Սա անասելի, անպատմելի երջանկությունն է: Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն: Մարտի 1-ին ծնվեց մեր փոքրիկը, մեր գարնան առաջին թռչնակը: Փոքրիկը բոլորիս համար էր շատ սպասված, նա հրաշք է, որի գալուստով բոլորս անչափ երջանիկ ենք»,- նկատեց Անուշ Արշակյանն ու հայտնեց, որ փոքրիկի անունն արեդեն որոշված է.

«Երկար տատանումներից հետո ի վերջո Ինգան ու Աշոտը որոշեցին փոքրիկին անվանել Մարիա, համենայնդեպս այսօրվա տվյալներով նրանց որոշումը Մարիա անվան վրա է կանգ առել»,- ծիծաղելով նշեց երգչուհին:

Երեկ՝ մարտի 2-ին, Ինգա եւ Անուշ Արշակյանների լուսահոգի հոր ծննդյան օրն էր, ինչի պատճառով Անուշ Արշակյանը մեզ հետ զրույցում փոքր-ինչ սրտնեղած էր, բայց երգչուհին վստահ է՝ հոր ծնունդից մեկ օր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկը հոր բարեխոսությամբ էր հենց մարտի 1-ին ծնվել. «Երեկ առավոտյան պատկերացրեցի, թե հայրս ողջ լինելու դեպքում, ինչ ուրախությամբ կդիմավորեր թոռնուհուն. Այդ մտքերից մի փոքր տխրեցի, բայց վստահ եմ, որ նա վերեւից է մեզ տեսնում եւ ուրախանում: Հավատում եմ, որ ոչինչ պատահական չէ եւ հայրս հաստատ վերեւում բարեխոսել է, որ հենց իր ծննդյան նախորդող օրը մեր ընտանիքում նոր կյանք ծնվի»,- նշեց նա:

Անուշ Արշակյանը նկատեց, որ Մարիան ոչ մեկին չի նեղացրել, անգամ մորաքրոջը. «Մեր փոքրիկի աչքերը Ինգային է նման, դունչն ու քիթիկը պապայինն է, ինքս հայրիկիս հետ էլ փորձեցի նմանություններ գտնել, բայց թուշիկի փոսիկը իմն է,- ծիծաղելով նկատեց Անուշն ու ոգեւորությամբ պատմեց,- Բալիկը դեռ Ինգուլի փորիկի մեջ էր, երբ խոստացա, որ եթե փոքրիկը թուշիկին իմ փոսիկից ունենա, ուրեմն գիշերները հերթափոխով կպահեմ նրան, մամայություն կանեմ, դե իսկ հիմա, երբ մեր փոքրիկը հուսախաբ չարեց մորաքրոջը, պետք է խոսքիս տերը լինեմ»:

Անուշ Արշակյանը պատմեց նաեւ իր մայրիկի՝ փոքրիկ Մարիայի տատիկի զգացողություններից. «Մայրս իսկապես երկար էր սպասում իր թոռնիկին, նա մասնագիտությամբ մանկավարժ է, այնպես որ, երջանկաթյանը սահման չկա, որ պետք է սեփական թոռնիկին կրթի»,- նշեց նա:

Նորաթուխ մորաքրոջ խոսքերով՝ փոքրիկն ու Ինգան իրենց լավ են զգում եւ շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: Իսկ տանը նորաթուխ մայրիկին ու նորածին Մարիային իսկական հեքիաթային մթնոլորտ է սպասվում: Անուշ Արշակյանիշը պատմեց, որ նրանք մինչ բալիկի ծնունդն են ձեռք բերել անհրաժեշտ բոլոր պարագաները եւ հիմա մնում է վայելեն փոքրիկի ներկայությունը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 

Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնը