Ադրբեջանը 2016 թվականին մանաթի փոխարժեքի պահպանման վրա հարյուրավոր միլիոն դոլարներ կծախսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը 2016 թվականի իր նորացված պետական բյուջեում ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի պահպանման վրա նախատեսել է ծախսել 320 մլն մանաթ (մոտ 160 մլն դոլար):
Այս մասին, հայտնում է azadliq.info-ն:
Ըստ կայքի` դրանից բացի, Ադրբեջանը 4 մլն մանաթ կծախսի նաեւ արտարժույթի կոնվերսիայի (առաջներում թողարկված փոխառության պայմանների փոփոխություն) վրա:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը (minval.az, marja.az):
Ադրբեջանը 2015 թվականին կորցրել է իր արտարժույթի պահուստների 24,1 տոկոսը (12 մլրդ 271,6 մլն դոլար): Նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը 2015 թվականին կազմել է 10 մլրդ դոլարից ավելի:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



