Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ կոնգրեսականի պարտքն է մոր հիշատակի առջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի համար կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը նա իր պարտքն է համարում մոր հիշատակի առջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը պատմել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

-Կոնգրեսական, կարո՞ղ եմ ձեզ Կանչելյան-Սպիր դիմել:

-Այո՛, խնդրում եմ հենց այդպես էլ դիմեք:

-Կոնգրեսական Կանչելյան-Սպիր, դուք ԱՄՆ-ի Կոնգրեսի այն եզակի անդամներից եք, ով ունի հայկական ծագում: Այդ փաստը դնո՞ւմ է ձեզ վրա որևէ հավելյալ պատասխանատվություն։

-Մայրս ազգությամբ հայ էր, նա կյանքից հեռացավ 94 տարեկանում, սակայն դեռ վաղ տարիներից նա ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին և ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետևել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել 20-րդ դարի այս առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարևորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջև։

-ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի միջոցառումներին դուք Հայաստանում էիք: Տպավորություններն ինչպիսի՞ն էին այդ այցից:

-Իմ հարգարժան գործընկեր, ամերիկահայ մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուի հետ ես նախագահական պատվիրակության կազմում Միացյալ Նահանգներ էի ներկայացնում Հայաստանում: Հայոց ցեղասպանության խնդիրը դա մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում և ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի և թե՛ իր իսկ արժեքներին չդավաճանելու համար։

-Դուք նաև հատուկ նամակ եք պատրաստել և լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար: Այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են:

-Թե՛ Թուրքիայի տարածքում և թե՛ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը։

-Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության վերաբերյալ. մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ժամանակը չէ՞, որ Միացյալ Նահանգներն օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես:

-Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ՝ Հայաստանին հատկացվող օգնությունը կարևոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները ևս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ։

-Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան և դրա խորացման ի՞նչ նոր հնարավորություններ կան:

-Կարծում եմ՝ ամերիկահայ համայնքը կարևոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ և Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաև մեր օրենսդրական գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան և թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում և անշուշտ չի ցանկանում որևէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաև հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը։

 

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր Կամենդատայան