Թուրքիան պետք Է միջոցներ ձեռնարկի՝ նվազեցնելու միգրանտների հոսքը Եվրոպա. Ցիպրաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան պետք Է ընդունի այն միջոցները, որոնք մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում կմշակվեն Եվրոպա միգրանտների հոսքը նվազեցնելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Աթենքում կայացած հա նդիպումից հետո:
«Առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանը հարկ Է միջոցներ մշակել, որոնք պետք Է Թուրքիայի կողմից ընդունվեն փախստականների հոսքը նվազեցնելու համար»,-հայտարարել Է վարչապետը:
Ցիպրասը նաեւ հայտնել Է, որ մարտի 8-ին ինքը կայցելի Իզմիր՝ մասնակցելու Թուրքիայի հետ համագործակցության Բարձրագույն խորհրդի չորրորդ նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



