Յուրի Բաշմետի ղեկավարած նվագախմբի լարային քառյակը կկատարի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում մարտի 10-ին կհնչի հայազգի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «7 մեղք» լարային կվարտետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, կոմպոզիտորի ստեղծագործոթյունը կկատարի Յուրի Բաշմետի ղեկավարած «Նոր Ռուսաստան» նվագախմբի լարային քառյակը: Համերգային երեկոյի ընթացքուÕ ´ նվագախմբի երաժիշտների կողմից կկատարավեն նաև Բուամորտյեի, Շումանի, Պրոկոֆևի և Բրուխի ստեղծագործություններից:
Նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթում Միրզոյանի անվան լարային քառյակն արժանացել էր հաղթողի կոչման՝ ներկայացնելով նաև այս ստեղծագործությունը: Համերգն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



