ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբարդացնի միության ֆինանսատնտեսական վիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը էականորեն կբարդացնի միության ֆինանսատնտեսական վիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Լոնդոնումհ հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անելու Գերմանիան, եթե միացյալ Թագավորությունը դուրս գա Եվրամիության կազմից,` նախարարը պատասխանել է. «Մենք կտանջվենք»:
Վոլֆգանգ Շոյբլեն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն ավելի քիչ մրցունակ կլինի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա միության կազմից:
Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա 2016թ. հունիսի 23-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



