Պատժամիջոցները երկարացնելով՝ ԱՄՆ-ն խափանում է միջազգային հարցերով համագործակցության հնարավորությունները. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների ժամկետի երկարացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, ռուսական կողմը նշել է, որ նման կերպ խափանվում են միջազգային առանցքային խնդիրների լուծման շուրջ փոխգործակցության հնարավորություններ ը:
«Ավելին, մեր երկրների միջև երկխոսության մթնոլորտից միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում քիչ բան չի կախված: Պարբերաբար սասանելով երկկողմ հարաբերությունների հիմքը՝ ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի, որ այդպիսով խափանվում են նաև համագործակցության հնարավորությունները միջազգային առանցքային խնդիրների լուծման շուրջ, որոնց ուղղությամբ հենց իրենք հաճախակի դիմում են մեզ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի դիմել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ժամկետի երկարացումից հետո, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:



