Փարիզում սկսվել է ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Ժակ Էյրոն առանձին հանդիպում են անցկացնում Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցություններից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», նախարարները լավատեսորեն են տրամադրված առաջիկա հանդիպմանն ընդառաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Լավրովը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման շուրջ «նորմանդական քառյակի» հանդիպման նպատակով ժամանել է Փարիզ: Մարտի 1-ին ՌԴ ԱԳ նախարարը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



