Թրամփը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Սնոուդենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ եւ կանգնի դատարանի առաջ: Այդ մասին միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել է նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքը մարտի 4-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Ես հենց սկզբից ասում էի, որ Սնոուդենը լրտես է եւ պետք է վերադարձվի: Եվ եթե Ռուսաստանը հարգում է մեզ որպես երկիր, նա պարտավոր է վերադարձնել նրան»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին մեղադրում են լրտեսության մեջ, հայրենիք վերադառնալու դեպքում նրան մինչեւ 30 տարվա բանտարկություն է սպառնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



