Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմն անժամկետ է. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն անժամկետ է:
«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը, որին ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է տվել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ նախաձեռնության հիման վրա, անժամկետ է: Եղել են իրադրությունը անբարեխիղճ ձեւով ներկայացնելու փորձեր, իբրեւ թե ռեժիմը սահմանվել է մի երկու շաբաթով, իսկ այնուհետեւ վերանայվելու է: Դա խեղաթյուրում է, ընդ որում՝ շատ լուրջ»,- ասել է Լավրովը «նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարների Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



