Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նազենին, Սոֆին, Արամը, Գրիշան և այլ հայտնիներ` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երեկ «Սինեմա Սթար»-ում տեղի ունեցավ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի փակ դիտումը: Մինչ ֆիլմի դիտելը, ստեղծագործական կազմը պատմեց ստեղծման մասին: BlogNews.am-ն ներկա էր պրեմիերային, որի ընթացքում ֆիքսել է հետաքրքիր պահերը: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի գլխավոր օպերատորն Արթուր Ուստյանն է, մոնտաժն իրականացրել է Ռազ Մարգարյանը, համապրոդյուսերն է՝ Տիգրան Համբարձումյանը։

Գլխավոր դերակատար և պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանն նշեց, որ ֆիլմի վրա շատ երկար են աշխատել. «Սա արկածային կինոկատակերգություն է, մենք փորձել ենք ստանալ այնպիսի բան, որը պատկերացրել ենք բոլորս, կարծում եմ` ստացվել է մեզ մոտ: Ես իմ յուրաքանչյուր մարմնավորած դերերին շատ լուրջ եմ վերաբերվում: Կան նախագծեր որտեղ ավելի լավ եմ զգում իմ դերը, իսկ այս ֆիլմում իմ կերպարը ինձ շատ հարազատ էր: Իհարկե այն մի քիչ այլ էր իմ խաղացածներից, բայց փորձել եմ լիովին տեղ հասցնել»: 

«Պերսոնա Գրադա» ընկերության հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր  Տիգրան Համբարձումյանն էլ նշեց, որ բավականին երկար էին սպասել այս պահին. «Մարտի երեքը,  վերջին մեկ տարվա ընթացքում ամենաակարևոր օրերից մեկն դարձավ ինչպես իմ, այնպես էլ մեր ստեղծագործական թիմի համար: Այսօր վերջապես այս մեկ տարվա բազմաչարչար աշխատանքը հանձնում եք հանրության դատին: Շատ ուրախ եմ, որ ես Մկոն, Աշոտը կարողացել ենք մեր շուրջը հավաքել ոլորտի լավ մասնագետներին»: 

Ֆիլմի բյուջեի մասին ստեղծագործական կազմը որոշեց չխոսել, փոխարենը խոսեցին դերասանական կազմի ընտրության մասին. «Հայտարարել ենք քասթինգ, որի ընթացքում էլ ընտրվել են դերասանները: Ծանոթով խաղացել են միայն մեր երեխաները: Ալիկը` տղաս, ով մարմնավորել է իմ մանկությունը և Սաթենիկը` Տիգրանի դուստրը»,-պատմեց Մկրտիչ Արզումանյանը: 

Ֆիլմի պրեմիերային դերասանական կազմից ներկա չէին Իվետա Մուկուչյանը, ով այս շրջանում շրջագայությունների մեջ է, Շողեր Գրիգորյանը և Հայկ Միրզոյանը: Խոսելով Իվետային դերակատարման մասին` Մկրտիչ Արզումանյանն նշեց. Մենք իհարկե սկզբում հաշվի ենք առել, որ Իվետան միայն երգով է զբաղվել, բայց իրար հետ շատ երկար ենք աշխատել: Կարծում եմ` արդյուքը ստացվել է և միայն դիտելուց հետո կարելի է գնահատական տալ նրա խաղին»:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսը տաքսու վարորդ Աղասիկն է: Նա վարում է ոչ այնքան սովորական մեքենա` «Հրթիռ» անունով: Այդ մեքենան դեռ 70-ականներին նախագծել և պատրաստել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Այդ մեքենան բավականին սիրված է զբոսաշրջիկների կողմից և Աղասիկը հաճույքով  տեղափոխում է նրանց:

Բայց ամեն ինչ փոխվում է Աղասիկի կյանքում, երբ հերթական պատվերի ժամանակ նրա մեքենան է նստում Սաթենիկը, որը փախչում է սեփական հարսանիքից: Հենց այստեղից էլ սկսվում է արկածային իրավիճակը և ռոմանտիկ խաղ Մկո-Իվետա զույգի կողմից: 

Նշենք նաև, որ ֆիլմը նախատեսվում է ցուցադրել արտերկում, իսկ մինչ այդ մարտի 6-ին կցուցադրվի Ստեփանակերտում, իսկ 29-ին Գյումրիում: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել Կարապետյան