Իսպանիայի արքայադուստրը դատարանում առաջին ցուցմունքներն Է տվել մեքենայությունների գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի արքայադուստր Քրիստինան, որին նրա ամուսնու հետ մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ, առաջին անգամ կանգնել Է դատարանի առաջ՝ պատասխանելով սոսկ այն հարցերին, որոնք նրան տվել Է սեփական փաստաբանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նա պատմել Է, որ իր ամուսնուց՝ Ինյակի Ուրդանգարինից, չի հետաքրքրվել, թե նա ինչպես Է կառավարում իրենց երկուսին պատկանող ընկերությունը:
Ինյակի Ուրդանգարինը՝ Իսպանիայի ձեռնագնդակի օլիմպիական հավաքականի նախկին խաղացողը, մեղադրվում Է այն բանում, որ նրա Noos Institute սպորտային հիմնադրամը, որը գրանցված Է որպես ոչ առեւտրային կազմակերպություն, օգտագործվել Է տեղական իշխանություններից բարձրացված գներով պարտավորագրերի ստացման համար, իսկ շահույթը փոխանցվել Է նրա անձնական հաշիվներին:
«Այն ժամանակ իմ երեխաները դեռ շատ փոքր Էին, եւ մենք ամբողջ ժամանակ զբաղված Էինք: Մեր ընտանիքի ծախսերը նրա վրա Էին: Ես ընդհանրապես չեմ խառնվել»,- դատարանում ասել Է արքայադուստրը:
Ամուսինները ժխտում են իրենց առաջադրված մեղադրանքները: Գործով անցնում են եւս 15 մեղադրյալներ:
Արքայադստերն ութ տարվա ազատազրկում Է սպառնում, եթե նա մեղավոր ճանաչվի:



