Բրիտանացի գիտնականները հայտարարել են քաղցկեղի բուժման բնագավառում բեկման հասնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի գիտնականները պնդում են, որ գտել են եղանակը՝ մարդու իմունային համակարգին ստիպելու արդյունավետորեն պայքարելու քաղցկեղային ուռուցքների դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թեեւ նոր թերապիան կլինիկորեն չի փորձարկվել, եւ բուժման մեթոդը գործնականում կարող Է շատ թանկ լինել, հետազոտողները հայտնագործություն ամենահեռանկարայիններից մեկն են համարում վերջին ժամանակներս քաղցկեղի դեմ մղվող պայքարում:
Նոր բուժման Էությունը յուրաքանչյուր անհատական ուռուցքի հետազոտումն Է եւ դրա այն մասերի նույնականացումը, որոնց վրա կարելի Է «ուղղորդել» օրգանիզմի իմունային համակարգը:
Ինչպես ասում են բժիշկները, նոր թերապիան անհատական բուժման գաղափարը հասցնում Է կատարելության: «Յուրաքանչյուր հիվանդի համար ըստ Էության կմշակվի բուժման եզակի մեթոդ»,- հայտարարել Է պրոֆեսոր Չառլզ Սուոնթոնը Համալսարանական քոլեջի քաղցկեղի ինստիտուտից:



