Երեք տոննա կոկաին Է բռնագրավվել Կոլումբիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոլումբիայի ոստիկանությունը եւ ռազմածովային ուժերը ավելի քան երեք տոննա կոկաին են բռնագրավվել երկրում անցկացված երկու գործողությունների արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Santa Fe ռադիոն նշում Է, որ կոկաինն, ամենայն հավանականությամբ, պատկանում Էր «Կլան Ուսուգա» ելուզակախմբին: Այն նախատեսված Էր Կենտրոնական Ամերիկա, իսկ այնուհետեւ ԱՄՆ ուղարկելու համար:
Կոլումբիան, ի թիվս Պերուի եւ Բոլիվիայի, համարվում Է համաշխարհային «սեւ» շուկային կոկաինի հիմնական մատակարարներից մեկը:
Տարեսկզբից Կոլումբիայում առգրավվել Է 28 տոննա տարբեր թմրամիջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



