Բրազիլացի գիտնականները չեն բացառում, որ Զիկա վիրուսը կարող Է տարածել մոծակի եւս մեկ տեսակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիկա վիրուսի տարածողներ կարող են լինել ոչ միայն Aedes aegypti մոծակները, ինչպես ավելի վաղ կարծում Էին: Այս եզրակացությանն են հանգել Օսվալդո Կրուզի հիմնադրամի (Fiocruz) բրազիլացի գիտնականները:
Ինչպես հայտնել Է Epoca հանդեսը, լաբորատոր փորձերի ընթացքում հետազոտողները որպես սնունդ Զիկա վիրուսով վարակված արյուն են տվել Culex տեսակի մոծակներին: Ավելի ուշ կատարված անալիզները ցույց են տվել, որ վիրուսն ունակ Է գոյատեւել այդ միջատների ստամոքսում, ուրեմն՝ դրանք նույնպես կարող են լինել հիվանդության տարածողներ:
Գիտնականների գնահատումներով՝ քաղաքներում Culex մոծակները 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան Aedes aegypti-ն: Այնուամենայնիվ, բրազիլացի հետազոտողները նախազգուշացնում են, որ վաղ Է տագնապ հնչեցնելը: Առայժմ հայտնի չԷ, թե Culex մոծակները կարող են արդյոք Զիկա վիրուսի կրողներ դառնալ վայրի բնության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



