Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի Օլիմպիական խաղերին իր մասնակցությունը
ՍՊՈՐՏԱշխարհարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի օլիմպիական խաղերին իր մասնակցությունը: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճանաչված գեղասահորդը:
«Այս հարցն այս պահին ես չեմ մեկնաբանում: Ժամանակ կա, պետք է ամբողջովին վերականգնեմ առողջությունս, և եթե ելույթ ունենալու ցանկություն ունենամ, կտեսնեք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Եվգենի Պլյուշչենկոն, ով Հայաստանում է` մասնակցելու «Սառույցի թագավորները» սառցե շոուին:
Պլյուշչենկոյի խոսքով` ինքը սիրում է մասնակցել մրցումների: «Սիրում եմ այնտեղ տիրող մթնոլորտը, ադրենալինը, բայց նաև սիրում եմ հանգիստ աշխատանքը` ինչպես շոուները»,-շեշտեց նա:
2018 թվականի Օլիմպիական խաղերը Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը: Նա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



