Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրասիական նոր մարտահրավեր Հայաստանին. մեր հույսը Աստանան եւ Մինսկն են.«Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Վեդոմոստի»-ն գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկում է ձեռնամուխ լինել ներմուծման փոխարինման կամ նոր ռուսական, այսպես ասած, «իմպորտազամիշենիա» երեւույթին:

Այդ երեւույթը Ռուսաստանում հնարվեց ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների, թեեւ առայսօր զավեշտի ու ծաղրանքի առիթներից բացի՝ Ռուսաստանին ըստ էության չի տվել ոչինչ: Եվ չի էլ կարող տալ, քանի որ ժամանակակից աշխարհում մեկուսացումը, այն էլ՝ ինքնամեկուսացումը, չի կարող որեւէ բան տալ որեւէ տնտեսության: Բայց Ռուսաստանը փաստորեն ոչ թե հրաժարվում է այդ անհեթեթ գաղափարից, այլ փորձում է այն տարածել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների վրա: Իսկ ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը նախ՝ նրանցից էլ է պահանջում, այսպես ասած, արգելակներ սահմանել արեւմտյան արտադրանքի եւ տեխնոլոգիաների ներկրման համար՝ այդպիսով ըստ էության միանալով «հակաարեւմտյան» իր պատասխան «պատժամիջոցներին», եւ մյուս կողմից՝ Ռուսաստանն ըստ էության իր մեկուսացման շրջանակը պարտադրում է ԵՏՄ մյուս երկրներին:

Թե ինչ հետեւանք դա կարող է ունենալ նրանց համար տնտեսական եւ քաղաքական առումով՝ ավելորդ է մեկնաբանել ու նկարագրել: Առավել եւս՝ Հայաստանի համար, որն արդեն իսկ ՌԴ մեկուսացման պատճառով կրում է բավական զգալի տնտեսական կորուստներ: Դրան կավելանան նաեւ կորուստները հենց իր՝ նաեւ Հայաստանի մեկուսացումից:

Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է, որ Հայաստանը նախաձեռնել է լիովին հակառակ գործընթաց: Սերժ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց, որ խորհրդակցությունների շարք է սկսում արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու, նոր ներդրումներ ու շուկաներ գտնելու համար: Եվ սա, իհարկե, ստեղծված իրավիճակում նվազագույնն է, որ պետք է անել:

Մինչդեռ ԵՏՄ երկրներին Ռուսաստանի առաջարկը տրամագծորեն հակառակ է Հայաստանի այս նախաձեռնությանը: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Հայաստանը, որ ներկայումս նախագահում է ԵՏՄ-ում, եւ որի ներկայացուցիչը ԵՏՄ-ի փաստացի վարչապետն է, կկարողանա՞ դիմակայել Ռուսաստանի այդ նախաձեռնությանը, որի նպատակը ըստ էության մեկն է՝ գոնե ԵՏՄ-ում առավել լայն ճանապարհ բացել ռուսական ապրանքների համար: Թե ինչ է նշանակում ռուսական ապրանք՝ եւս բավական լավ հայտնի է հայ սպառողներին:

Հայաստանի իշխանությանը ԵՏՄ-ում սպասվում է բավական մեծ մարտահրավեր, որի չեզոքացումը գործնականում անհնար է թվում, եթե այդ հարցում Մոսկվային դիմադրություն ցույց չտան Աստանան ու Մինսկը: Հայաստանի հույսը ԵՏՄ-ում այդ երկու մայրաքաղաքներն են, թեեւ, իհարկե, այդ իրավիճակը որեւէ կերպ չի կարող գոհացուցիչ լինել: Նրանք Հայաստանին գուցե պահում են բավական աղետալի հեռանկարներից, ԵՏՄ ճահճում ավելի խորը թաղվելուց, բայց միեւնույն ժամանակ նրանք լուծում են Մոսկվայի հետ իրենց հարցերը, անում են իրենց առեւտուրը, իսկ Հայաստանի խնդիրները մեծ հաշվով շարունակում են մնալ չլուծված:

Եվ այդ իմաստով, իհարկե, Հայաստանը ԵՏՄ-ում գոնե պետք է ունենա իր ձայնը, թեեւ եթե Հայաստանն ունենար այդ ձայնը, այն կհաներ ԵՏՄ մտնելուց առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդին