Դավութօղլուն ժամանել է Իրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկօրյա այցով մեկնել է Իրան` Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Դավութօղլուի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, մաքսային և առևտրի, էներգետիկայի և բնական պաշարների, տրասպորտի, ծովագնացության և կապի նախարարները: Թուրքիայի վարչապետը Թեհրանում կհանդիպի և բանակցություններ կունենա Իրանի փոխնախագահի, արտգործնախարարի, ապա նաև նախագահի հետ:
Կողմերը կխոսեն Անկարայի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և առևտրատնտեսական կապերի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



