Առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երիտասարդին վրաերթի ենթարկած ավտոմեքենան փախուստի է դիմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 16-ին՝ ժամը 20.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 15-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնի («Երեւան մոլ») ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



