ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում ԶԼՄ-ների նկատամամբ նոր ոտնձգությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից տեղական մամուլի նկատմամբ իրականացված վերջին ոտնձգությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ամենօր յա ճեպազրույցի ընթացքում մտահոգիչ է անվանել ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների վերջին գործողությունները:
«Մենք տեղեկացված ենք թուրքական «Զաման» պարբերականում տեղի ունեցող իրադարձություններով: Կատարվածը թուրքական կառավարության կողմից իրեն քննադատող լրատվամիջոցներին թիրախավորող մտահոգիչ գործողությունների շարքում վերջինն դեպքերից է: Մենք հորդորում ենք Թուրքիայի կառավարությանը հարգանք ցուցաբերել իրավունքի և օրենքի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակայությունում քննադատական կարծիքները պետք է ողջունվեն, այլ ոչ թե լռեցվեն»,- ասել է Քիրբին:
Ֆեթուլլահ Գյուլենինը համարվող «Զաման» պարբերականում ստամբուլյան դատարանի որոշմամբ նշանակվել է խնամակալ: «Զաման»-ի մեծ թվով կողմնակիցներ մարտի 4-ի երեկոյան հավաքվել են պարբերականի խմբագրատան շենքի մոտ` հայտնելուիրենց բողոքը կատարվածի առնչությամբ: Սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբմիջամտել է և փորձել ցրել հավաքվածների: Մի շարք ցուցարարներ տուժել են:
Թուրքիայում դատարանի որոշումով օրերս փակվել են Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները, Gazetesi, Millet Gazetesi թերթերը եւ Kanaltürk Radyo ռադիոկայանը: ԶԼՄ-ները փակվել են Koza İpek Holding-ի գլխավոր գրասենյակում եւ 23 նրա ընկերություններինկատմամբ քրեական գործի շրջանակում, որոնք, թուրքական իշխանությունների պնդմամբ, մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի (ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ) շարժման ֆինանսավոր ման մեջ:



