Սարսափելի այրվածքներ ունեցող աղջիկը ցույց է տվել դիմահարդարման հրաշքները (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈ20-ամյա դիմահարդար Շալոմ Նկոմը ծնվել է Նիգերիայում, սակայն ներկայումս ապրում է ԱՄՆ-ում։ Երբ աղջիկը 9 տարեկան էր, նրա հետ դժբախտ դեպք պատահեց, աղջկա դեմքին եռացող յուղ թափվեց։
Աղջնակը դեմքի, ձեռքերի ու կրծքերի լրջագույն այրվածքներ էր ստացել։ Շալոմը պատմում է, որ դեպքից հետո որտեղ հայտնվեր, նրան տարօրինակ հայացնե րով էին նայում, խուսափում էին նրա հետ շփվելուց։ Նա անընդհատ լաց էր լինում, չէր ցանկանում տնից դուրս գալ։
Շուտով աղջիկը սկսեց շպարվել, եւ բոլորը դադարեցին նրան ծաղրել։ Արդյունքում Շալոմն այնքան վարպետացավ դիմահարդարման գործում, որ սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել այդ հարցով։ Այսօր Շալոմն իրեն երջանիկ է զգում ոչ թե այն պատճառով, որ կարողանում է ծածկել տգես սպիները, այլեւ որ զբաղվում է սիրելի գործով։





Պատրաստեց Past.am-ը:



