Օբաման մերժել է տատիկի` Քենիայում իրեն այցելելու խնդրանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենիա ուղևորության ժամանակ չի այցելի հարազատներին իր հայրենի Կոլեգո գյուղում, թեև տատիկը հրավիրել էր իրեն: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Նայրոբիում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեչը:
«Կարող եմ հաստատել, որ, ցավոք, նախագահ Բարաք Օբաման չի այցելի Կոլեգո», - ասել է դիվանագետը:
Ինչպես հաղորդում է The Capital News-ը` Օբամայի տատիկը համակերպվել է թոռան որոշման հետ:
«Նա իմ հյուրը չէ, այլ նախագահ Ուհուրու Քենիատայի: Նա չի կարող Կոլեգո գալ, բայց միևնույնն է նա տուն է վերադառնում, միթե նա ողջ Քենիայի որդին չէ», - ասել է տատիկը:
Օբաման Քենիա է այցելելու հուլիսի 24-ին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



