Պատկերացում չունեք, թե ինչ եմ պատրաստել մյունխենյան թիմի համար. Թոմաս Տուխելը անակնկալ է խոստանում
ՍՊՈՐՏ«Բունդեսլիգա»-ի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մարտի 5-ին իր դաշտում կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը նախախաղային ասուլիսի ժամանակ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ իր թիմը պիտի անի ամեն ինչ` հաջողության հասնելոÖ ‚ համար: «Իհարկե մենք պետք է չկորցնենք հավատը, որ կարող ենք հաղթել: Կարծում եմ, խաղի ընթացքում հնարավոր է լինի մի հատված, որը մեզ համար կլինի դժվարին և բարդ, սակայն մենք ունենք հրաշալի երկրպագուներ, ովքեր մեզ կաջակցեն: Մենք ունենք հնարավորություն մրցաշարային աղյուսակում միավորների քանակը կրճատելու և մոտենալու մեր հիմնական մրցակցին: Դուք անգամ պատկերացում չունեք, թե ինչ եմ պատրաստել մյունխենյան թիմի համար»,- ասել է Թոմաս Տուխելը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն մարտի 5 -ին իր հարկի տակ՝ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: «Բունդեսլիգա»-ի մրցաշարային աղյուսակում «Բավարիա»-ն 62 միավորով առաջին հորիզոնականում է, իսկ «Բորուսիա»-ն 57 միավորով երկրորդն է: