Սլովակիայի իշխող կուսակցությունը խորհրդարանում զրկվել է մեծամասնությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձեւավորելը «շատ բարդ» է լինելու: Այս մասին գրում Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Իշխող ձախ կենտրոնամետ «Սմեր» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետը, 28.8% ձայն է ստացել, սակայն զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:
The Slovak Spectator-ի տվյալներով, խորհրդարան է անցել եւս 7 կուսակցություն՝ հավաքելով 5.4-ից 11% ձայն:
Ֆիցոն նշել է, որ նախարարների կաբինետի ձեւավորման համար որոշակի ժամանակ կպահանջվի, քանի որ խորհրդարանում 8 կուսակցություն է հայտնվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



