Անկարայի հակաքրդական քաղաքականության դեմ Լոնդոնում տեղի են ունենում զանգվածային ցույցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի կենտրոնում կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի` Թուրքիայի հակաքրդական քաղաքականության դեմ, հայտնում է TASS-ը: Ցուցարարները Անկարայից պահանջում են դադարեցնել քրդերի դեմ բռնությունները:
«Դադարեցրե՛ք Թուրքիայի պատերազմը քրդերի դեմ», «Դիմադրություն` կյանք, լռություն`մահ», գրված են ցուցարարների պաստառների վրա:
Ցուցարարները նաև մեղադրում են Անկարային` ԴԱԻՇ-ին աջակցության համար: «ԴԱԻՇ-ը ստեղծվել է Թուրքիայում», գրված է մի շարք պաստառների վրա:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ունեն նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և Քրդստանի ազատ կյանքի կուսակցության դրոշներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



