Թրամփի ելույթներից մեկի հանդիսատեսները երդվել են քվեարկել նրա օգտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիսատեսներին խնդրել է երդվել, որ կքվեարկեն իր օգտին, հայտնում է The Hill-ը:
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իր ելույթի ժամանակ միլիարդատերը բոլոր ներկաներին կոչ է արել բարձրացնել աջ ձեռքը և երդվել, որ նախագահական փրայմերիզում նրանք կքվեարկեն իր համար:
«Չմոռանաք, որ դուք բոլորդ բարձրացրել եք ձեր ձեռքը: Դուք երդվել եք: Վատ բաներ են պատահում նրանց հետ, ովքեր իրենց տրված խոստումները չեն կատարում»,- ասել է Թրամփը:
Վերջին հարցումների համաձայն` Ֆլորիդա նահանգում Թրամփը հաղթում է իր հակառակորդ Մարկո Ռուբիոյին: Ֆլորիդայում ընտրողները փրայմերիզում կքվեարկեն մարտի 15-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



