Բայդենը Օբամային առաջարկել է Գերագույն դատարանում առաջադրել Թեդ Քրուզի թեկնածությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի նախգահ Բարաք Օբամային առաջարկել է հանկարծամահ եղած Անտոնին Սկալիայի փոխարեն երկրի Գերագույն դատարանի կազմում առաջադրել հանրապետական Թեդ Քրուզի թեկնածությունը, հայտնում է The Washington Post-ը:
«Ես Բարաքին ասացի, որ եթե դուք իրոք ուզում եք վերափոխել Գերագուն դատարանը, առաջադրեք Քրուզի թեկնածությունը»,- նշել է նա:
Դաշնային դատավորները ԱՄՆ-ում նշանակվում են ցմահ` նախագահի ներկայացմամբ: Ընդ որում՝ նրանց թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի սենատորների կողմից, որն այժմ գտնվում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ: Նրանք սպառնում են օրերս բոյկոտել Օբամայի ցանկացած առաջադրումը այդ պաշտոնին` զգուշանալով լիբերալ շրջաններից թեկնածուի նշանակումից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



