Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել «Գազպրոմի» հետ բանակցությունների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ընդդիմության հազարավոր կողմնակիցներ կենդանի շղթա են կազմել Թբիլիսիի փողոցներում՝ ի նշան բողոքի «Գազպրոմի» հետ կառավարության վարած բանակցությունների: Նման բողոքի ակցիան Վրաստանում առաջինը չէ՝ գրում է bbc.com-ը:
Ակցիայի մասնակիցները, 7 կմ երկարությամբ կենդանի շղթա կազմելով, ասում են, որ երկիրը կարող է հայտնվել Ռուսաստանից չափից դուրս կախվածության մեջ:
«Գազպրոմի» հետ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի վարած բանակցությունները շարունակում են մնալ քաղաքական վեճերի և մեղադրանքների կենտրոնում:
Խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Դավիդ Բակրաձեն հայտարարել է, որ կառավարությանը քննադատողները թույլ չեն տա, որ Վրաստանը հայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



