Սանդերսը Քլինթոնի նկատմամբ հաղթանակ է տարել Մենի նահանգի կոկուսներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հաղթանակ է տարել Մենի նահանգում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում: Այդ մասին, մարտի 7-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Կոկուսում Սանդերսն առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Նահանգի 25 պատվիրակների ձայներից Սանդերսն ստացել է առնվազն տասնչորսը: Այդպիսով, նախնական ընտրությունների արդյունքներով Քլինթոնն ստացել է 11, իսկ Սանդերսը՝ ութ նահանգների բնակիչների աջակցությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պուերտո Ռիկոյում հանրապետականների նախնական ընտրություններում հաղթել է Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն: Այդուհանդերձ, նրա գլխավոր մրցակիցները՝ Դոնալդ Թրամփը եւ Թեդ Քրուզը, ստացել են մայրցամաքային նահանգների բնակիչների անհամեմատ ավելի մեծ թվով ձայներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



